11329 դիտում
19:39 26-08-2018
Դոնալդ Թրամպը երեխաների հետ հանդիպման ժամանակ շփոթել է ամերիկյան դրոշը
ԱՄՆ-ի Դոնալդ Թրամպը երեխաների հետ հանդիպման ժամանակ՝ ներկելու ընթացքում շփոթել է ամերիկյան դրոշը: Դա տեղի է ունեցել, երբ ամերիկյան առաջնորդը այցելել է Օհայո նահանգի հիվանդանոցներից մեկը:
[url=https://www.washingtonexaminer.com/news/twitter-users-point-out-wrong-colors-on-trumps-american-flag-drawing]The Washington Examiner [/url]պարբերականը ուշադրություն է դարձրել, որ ԱՄՆ-ի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որը Թրամպի հետ միասին հանդիպել է հիվանդանոցի մանկահասակ երեխաներին, իր թվիթերում լուսանկար է հրապարակել, որտեղ ԱՄՆ-ի նախագահն իր կնոջ հետ ներկում է ազգային դրոշը:
Լուսանկարում երևում է, որ պետության ղեկավարը ամերիկյան դրոշի 13 գծերից մեկը կապույտ է ներկում, թեպետ գծերը պետք է լինեն միայն սպիտակ և կարմի գույնի:
Պարբերականը նշել է, որ Թրամպի սխալը քննադատության ալիք է բարձրացրել սոցցանցերում:
Օգտատերերը հիշեցրել են, որ Սպիտակ Տան տերը Ազգային ֆուտտբոլային լիգայի ղեկավարությանը կոչ էր արել խաղացողներին որակազրկել, որ վերջիններս ազգային հիմնի կատարման ժամանակ մի ծնկի վրա էին չոքում. ըստ Թրամպի, դա ԱՄՆ-ի խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Trump literally doesn't know what the American Flag looks like, but think's he has the right to tell people that they can not kneel during the National Anthem... pic.twitter.com/Wsd6sX0bFi
— Brian Krassenstein (@krassenstein) August 25, 2018
Նմանատիպ նյութեր
1431 դիտում
17:50 26-08-2014
Ամերիկյան ISIS ռոք խմբին շփոթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ
2158 դիտում
18:21 12-09-2016
Դոնալդ Թրամպը խոստացել է հրապարակել իր բժշկական վերջին հետազոտման արդյունքները
13153 դիտում
23:35 14-01-2018
Դոնալդ Թրամպը պարզաբանել է, թե ինչպիսի ներգաղթյալներ է ցանկանում տեսնել ԱՄՆ-ում
Այս բաժնից
643 դիտում
20:14 23-10-2024
Կազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
634 դիտում
20:00 23-10-2024
Թուրքական երկու խոշոր ավիաընկերություններ չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները
847 դիտում
19:44 23-10-2024
Անկարայում զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր