211652_close_icon
views-count3931 դիտում article-date 15:15 15-01-2018

Իսրայելը հայտարարել է, որ «Համաս»-ին պատկանող ևս մեկ թունել է վերացրել

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածից Իսրայելի տարածքով դեպի Եգիպտոսի տարածք ձգվող գաղտնի թունել է ոչնչացրել։ Այդ մասին հայտնել է CNN-ը։ Իսրյելի ՊՆ փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսի խոսքով՝ թունելը պատրաստվել էր «Համաս» շարժման կողմից և ուներ 1,5 կմ երկարություն։ Երկրի իշխանությունները թունելը վերացնելու համար պայմանավորվածություն են ձեռք բերել եգիպտական իշխանությունների հետ, իսկ «համաս»-ին մեղադրել են նրանում, որ Գազայի հատվածից իրականացվող բոլոր մարտական գործողությունները կատարվում են շարժման նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր