3481 դիտում
10:51 15-01-2018
ԱԺ-ն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպի. Aysor.am
Հունվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում «Առանձին ապարանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու լուծումներ» թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն, ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/15/%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B3-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1361014]Aysor.am[/url]-ը։
ԱԺ նախագահն ասաց, որ թեման արդիական է հասարակության շրջանում՝ նկատելով, որ դրան վերջերս անդրադարձել էր նաև ՀՀ նախագահն իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Արա Բաբլոյանը կոչ արեց ՀՀ ԱԺ համապատասխան հանձնաժողովներին ձեռնարկել քայլեր իրավասու և շահագրգիռ պետական և հասարակական մարմինների մասնակցությունը լսումներին ապահովելու համար։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք ինքը ճիշտ է հասկացել, որ թանկացումների վերաբերյալ խորհրդարանական լսումները Սերժ Սարգսյանի հանձնարարականով են կազմակերպվում։
«Դուք հավանաբար լավ չլսեցիք, ես ասեցի, որ այդ հարցին անդրադարձել է նախագահը և իր առաջարկություններն է ներկայացրել հարցի շուրջ, բայց հանձնարարական բառը չեմ հնչեցրել, սա մեր նախաձեռնությունն է։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը աշխատանքային ծրագրային մոտեցում ունի այս հարցին ժամանակ առ ժամանակ անդրադառնալու», - նշեց ԱԺ նախագահը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/15/%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B3-%D5%AC%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/1361014]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
5298 դիտում
13:36 17-01-2018
Գալուստ Սահակյան. Իշխանությունից չէ, որ գնաճի տեմպերը մեծանում են. Aysor.am
2624 դիտում
13:13 23-01-2018
Հարևան երկրներում գնաճի ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aysor.am
Այս բաժնից
574 դիտում
14:52 30-12-2024
Տավուշից մինչև Սյունիք այցելել էինք մեր երկիրը պաշտպանող զինծառայողներին․ Գեղամ Մանուկյան
685 դիտում
14:37 30-12-2024
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը