211652_close_icon
views-count5297 դիտում article-date 12:16 15-01-2018

«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է եկամտային հարկը նվազեցնել. ՀՀԿ-ն նախագիծը որակում է խնդրի լուծման իմիտացիա. ԱԺ նիստը՝ ուղիղ. Tert.am

ԱԺ-ում այսօր քննարկման ներկայացվեց «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը եկամտային հարկի փոփոխությանն է վերաբերում, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/01/15/maruqyan/2587848]Tert.am[/url]-ը։ Նախագիծն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի բացասական եզրակացություն էր ստացել: Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ առաջարկում են մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների՝ հունվարի 1-ից փոխված 23% եկամտահարկն իջեցնել 21%-ի, իսկ 150 000-ից 300 հազար եկամուտ ունեցողների եկամտահարկը գործող 28%-ից դարձնել 26%: «Անհարժեշտությունը պայմանավորված է հետևյալով՝ 2015-ից հետո կառավարությունը թոշակ, աշխատավարձ չի բարձրացնում և միջնաժամկետ ծախսերի ծրագրով ևս երեք տարի չի բարձրացնելու: Ստեղծված գնաճը դասակարգային բնույթի չէ, այսինքն՝ չի վերաբերում գյուղատնտեսությանը, քանի որ եկամտահարկով չեն գանձվում: Հիմա մենք ասում ենք՝ քանի դեռ թոշակ, աշխատավարձ չեք բարձրացնում, ինչը վերաբերում է բոլորին, գործող միջոցը եկամտահարկի նվազեցումն է, որը գնաճի զսպման միակ լուծումն է»,-ասաց նա և ապա շեշտեց, թե գնաճը հարկային բեռի արդյունք է: Միքայել Մելքումյանը թվարկեց, թե սեղմված գազի ակցիզային հարկը 20 դրամ ավելացնելով՝ 10 մլրդ դրամ բյուջե է մտնում, ծխախոտի դեպքում՝ 5,8 մլրդ դրամ: Պատգամավորը բացատրեց, թե երբ ասում են՝ որտեղից այդքան գումար, այն ահռելի է, պետք է հաշվի առնել, որ մարդը չի խնայելու 3000-4000 դրամ, այլ ծախսելու է կոմունալների վրա և այլն, այսինքն՝ երեք ամիս հետո այդ գումարը կրկին բյուջե է վերադառնալու»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյոր [url=http://www.tert.am/am/news/2018/01/15/maruqyan/2587848]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր