211652_close_icon
views-count2527 դիտում article-date 16:07 15-01-2018

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ գրասենյակի ղեկավարին

Հունվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ ազգերի կազմակերպության ռեզիդենտ համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին` Երևանում առաքելության ավարտի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից: Կարևորելով Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների աշխատանքներին և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գործունեությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Բրեդլի Բուզետոյի ներդրումը Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում: Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի համար, Բրեդլի Բուզետոն նշել է, որ առաքելության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի իշխանությունների բամզակողմանի առաջկցությունը։ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը Բրեդլի Բուզետոյին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:

Նմանատիպ նյութեր