4939 դիտում
22:19 15-01-2018
ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի Վիեննայում կայանալիք ֆորումին
Հունվարի 16-ից 17-ը Վիեննայում տեղի է ունենալու Euromoney համաժողովի շրջանակներում 2018թ. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆորումը, որը կազմակերպվում է Ռայֆայզն միջազգային բանկի և Յունիկրեդիտ բանկի հովանավորությամբ: Վերոնշյալ ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Ֆորումը ամենահեղինակավորներից է համարվում, որին մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ և ակտիվների կառավարիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներից, ինչպես նաև ներդրումային կառավարիչներ և բանկեր, որոնք հետաքրքրված են ներկայիս դինամիկ զարգացող շուկայում մակրոտնտեսական և փոխառությունների միտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ: Ֆորումի շրջանակներում արծարծվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում պետական պարտքի կառավարումը 2018թ., վերջինիս միջավայրը կանաչ պարտատոմսերի սկզբունքները, դրամավարկային քաղաքականության կարգավորման հիմնախնդիրներ և այլն:
ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ներկայացնելու է շնորհանդես Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական իրավիճակի, պետական պարտքի վերաբերյալ և հետագա զարգացման միտումների վերաբերյալ:
Ֆորումի շրջանակներում կազմակերպվելու են նաև երկկողմ հանդիպումներ ֆորումի մասնակից երկրների ֆինանսների նախարարների, մի շարք ներդրումային բանկերի ներկայացուցիչների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների հիմնական նպատակն է ներդրողներին տրամադրել թարմացված տեղեկատվություն մակրոտնտեսական վերջին զարգացումների և պետական պարտքի դինամիկայի վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
12:18 14-11-2015
Իրանի ԱԳ նախարարը կմասնակցի այսօր Վիեննայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին
1166 դիտում
16:18 09-11-2015
Չինաստանը կմասնակցի Սիրիայի հարցով Վիեննայում կայանալիք 2-րդ հանդիպմանը
850 դիտում
22:18 16-04-2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Համաշխարհային կրթական ֆորումին
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին