ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Արցախի հարցի կարգավորումն ընդգրկել է 2018թ. առաջնահերթությունների շարքում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի ոչ պաշտոնական նիստի ժամանակ նշել է 2018 թվականին 12 առաջնահերթ ուղղությունները և մտահոգություն առաջացնող խնդիրները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ քայլեր են պահանջվում:
Գուտերեշը առաջնահերթությունների շարքում ընդգրկել է Արցախի հակամարտության կարգավորումը և դրա ուղղությամբ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը նոր թափ հաղորդելը:
«Հարկավոր է պատասխանել ազգայնականության ալիքին, ինչպես նաև նոր թափ հաղորդել միջնորդական առաքելություններին, այդ թվում՝ «նորմանդյան ձևաչափին» և Արևելյան Ուկրաինայի հարցով եռակողմ կոնտակտային խմբին, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Վրաստանի վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումներին և Մերձդնեստրի հարցով «5+2» ձևաչափով գործընթացին»,- հայտարարել է Գուտերեշն իր [url=http://www.un.org/press/en/2018/sgsm18855.doc.htm]ելույթում[/url]: