31223 դիտում
09:21 18-01-2018
Անթրաշ, չստիկով տաքսու վարորդները կրկին «Զվարթնոց»-ում են. Կարեն Կարապետյանի հանձնարարականը չի կատարվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց և, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար:
Հիշեցնենք` Կարեն Կարապետյանը ոլորտն այսպես էր նկարագրել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն»: Թեև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից պնդում են՝ տրանսպորտային պետական տեսչության աշխատակիցների կողմից ամենօրյա վերահսկողություն իրականացվում է, անգամ մի քանիսը վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ օրենքով սահմանված պահանջներին չբավարարելու համար, սակայն իրավիճակը շարունակում է նույնը մնալ:
Տրանսպորտային պետական տեսչության պետի տեղակալ Դ. Մելքոնյանն էլ «Ժողովուրդ»-ին ասել է, թե տաքսիների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
25121 դիտում
17:58 12-04-2018
Արագաչափ սարքերի մասին ցուցանակներին կից արագության սահմանափակման նշումներ տեղադրել. Կարապետյանի հանձնարարականը
2585 դիտում
10:39 05-04-2017
Այնպես չէ, որ ճգնաժամն ինչ-որ անթրաշ լյումպենների շրջանում է. ճգնաժամն ամենուր է. «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»