6565 դիտում
10:51 18-01-2018
Հայ եկեղեցու պատմությունը՝ պարգևների միջոցով. «Ամերիկայի ձայն»
Անցած տարի հրապարակված հայ եկեղեցու պարգևների մասին գիրքը օրերս հասանելի դարձավ ամերիկյան և ամերիկահայ ընթերցողին: Վաշինգտոնի Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ եկեղեցական և պետական պարգևների մասնագետ Նիկա Բաբայանի «Հայ եկեղեցու պարգևներ» գրքի շնորհանդեսը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4213011.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Հեղինակի խոսքերով այս աշխատանքի պատրաստմանը նրան ոգևշնչել էր 2015 թվականի ապրիլի 12-ի Հռոմի Պապի կողմից Վատիկանում անցկացված հոգևոր արարողությունը:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հրապարակված այս գրքում Բաբայանը ներկայացրել է ավելի քան երեք հարյուր լուսանկարներ, որտեղ պատկերված են տարբեր շրջանների պարգևներ, հուշամեդալներ, կաթողիկոսակամն կոնդակներ ու այլ բացառիկ նյութեր:
«Ես փորձեցի պարգևների միջոցով ներկայացնել հայ եկեղեցու պատմությունը»,- նշում է Բաբայանը:
Նա մատնանշում է, որ հայ եկեղեցու կողմից պարգևների տրամադրումը սկիզբ է առել դեռևս Հայաստանի առաջին հանրապետության օրերին, Հայոց կաթողիկոս Գևորգ 5-ի կողմից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի թողարկմամբ: Հեղինակը ընդգծում է պարգևաների տրամադրման հարցում հայոց եկեղեցու ու պետության կապը: Որպես օրինակ նա մատնանշում է կողմից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցական շքանշանի վրա պատկերված հայկական եռագույն դրոշը:
Միջոցառմանը ներկա ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներն ու հոգևորականները ևս ընդգծեցին Բաբայանի գրքի կարևորությունը հայ առաքելական եկեղեցու պատմության ուսումնասիրության հարցում:
Հեղինակի պնդմամբ հայ առաքելական եկեղեցին առաջիններից էր, որ սկսեց պարգևներ ընծայելու ավանդույթը՝ սկսած 1918 թվականից: Ըստ նրա՝ Վրաստանի եկեղեցին սկսել է շնորհել դրանք 1963 թվականից, իսկ ռուսական եկեղեցին՝ 1950-ականների վերջից:
Աշխատության զգալի մասը նվիրված է հայ առաքելական եկեղեցու պարգևների պատմությանը: Հեղինակն անդրադարձել է նաև հայ կաթոլիկների ու բողոքականների պարգևներին:
Նմանատիպ նյութեր
3976 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1839 դիտում
12:58 26-09-2019
Հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, իսկ դասագիրքը կբարեփոխվի. Գարեգին Բ․ News.am
Այս բաժնից
1006 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1090 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
751 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»