211652_close_icon
views-count7258 դիտում article-date 22:48 24-01-2018

ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային ստորաբաժանումներն ամփոփել են 2017 թ. կատարած աշխատանքները

Հունվարի 23-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման նվիրված հաշվետու նիստ, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր, Հ. Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակազմի, մարզի փրկարարական վարչության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Ա. Սահակյանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը: Որպես գործունեության հիմնական ուղղություններ առանձնացվեցին. - արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց կյանքի և առողջության փրկումը և պահպանումը. - մարզի տարածքում փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը. - քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության կազմակերպումը. - արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հիմնահարցերով մարզի բնակչության ուսուցման կազմակերպումը. - կամավորական փրկարարական շարժման ստեղծման և հետագա զարգացման ապահովումը. - մարզի տարածքում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը. - մարզի հեռավոր համայնքների տարածքներում հրշեջ հենակետերի ստեղծմանն ուղղված աշխատանքների զարգացումը: 2017 թ. Սյունիքի մարզի տարածքում գրանցվել է 818 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 26 և մարմնական վնասվածքներ ստացել` 268 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում պլանավորվել և անց են կացվել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, դասախոսություններ: Տարվա ընթացքում Կապան քաղաքում անց է կացվել նաև միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի չափանիշներով որակավորված Սյունիքի ՔՈՓ թիմի դաշտային (36-ժամյա) վարժանք: Նիստի ավարտին մասնագիտական բարձր պատրաստականության և 2017 թ. ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մարզային փրկարարական ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով և նվերներով: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը բավարար գնահատեցին նախարարության մարզային ստորաբաժանումների 2017 թվականի կատարած աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր