74655 դիտում
20:29 20-01-2018
Ինքնախեղման փորձ. նորակոչիկը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում. Tert.am
Հունվարի 18-ին ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի նորակոչիկ: Վերջինիս հատկացվում է բուժօգնություն: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/01/20/zinvor/2593295]Tert.am[/url] –ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հաստատելով ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ Արթուր Մինասյանի գրառման տեղեկատվությունը, որ նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով հիվանդանոցում է:
«Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, (նետվե՞լը), նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ կատարվածը զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ–ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել, տեղեկություն տրամադրել»,– գրել էր Արթուր Մինասյանը:
Tert.am-ի տեղեկություններով՝ նորակոչիկը ծառայության առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ չի ծառայելու: Վերջինիցս փորձել են պարզել պատճառը, բայց նա կոնտակտի մեջ չի մտել։ Ի վերջո, զորամաս է հրավիրվել նրա ծնողը, և մինչ նա հասել է զորամաս, որդին իրեն լուսամուտից ցած է նետել:
Նմանատիպ նյութեր
28961 դիտում
19:00 14-04-2016
Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի վիճակը ևս բարելավվել է
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4621 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1057 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային