211652_close_icon
views-count30799 դիտում article-date 22:48 20-01-2018

Զինված ահաբեկիչները գրավել են Քաբուլի խոշորագույն հյուրանոցներից մեկը. կա մինչև 15 սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր երեկոյան մի խումբ զինված գրոհայիններ Քաբուլում հարձակվել են Intercontinental Hotel հյուրանոցի վրա: Հարձակմանը մասնակցել է 3-4 հոգուց բաղկացած զինված խումբ: Ահաբեկիչների թվում եղել են մահապարտներ՝ պայթուցիկ սարքերով: Հարձակման համար առայժմ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել: Ներկայումս հյուրանոցի շենքը շրջապատված է աֆղանական ուժայիններով, որոնք փորձում են իրավիճակն իրենց վերահսկողության տակ վերցնել: Հյուրանոցի անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ահաբեկիչները, հավանաբար, մի քանի մարդու պատանդ են վերցրել: Դեպքի վայրում մեծ թվով շտապօգնության մեքենաներ են հերթապահում, սակայն բժիշկներին առայժմ թույլ չեն տալիս մոտենալ հյուրանոցին: Շենքի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով, գրոհի արդյունքում հյուրանոցի առաջին և երկրորդ հարկերում սպանվել կամ վիրավորվել է 15 մարդ: Այդ մասին հայտնել է հյուրանոցի հաճախորդներից մեկը, որին հաջողվել է հարձակման ընթացքում դուրս փախչել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր