211652_close_icon
views-count77971 դիտում article-date 10:08 21-01-2018

Ողբերգական դեպք Աբովյան քաղաքում. մայրը տանը հայտնաբերել է տղայի կախված դին

Երեկ՝ հունվարի 20-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 18 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են տղամարդու կախված դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արզումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տան միջանցքում՝ պատի վրա բացված անցքից, կապած պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն տան բնակիչ, 51-ամյա Սմբատ Կ.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հայտնաբերել է մայրը՝ 70-ամյա Գ. Բ.-ն, ով փորձել է փրկել տղայի կյանքը, սակայն նա արդեն մահացած է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ծոծրակի հատվածում առկա են պարանի ձգվելուն բնորոշ ճզմված արնազեղված հետքեր: Փաստի առթիվ քննիչ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր