211652_close_icon
views-count69741 դիտում article-date 10:22 26-04-2017

Ողբերգական դեպք Կապանում. մայրը բնակարանում հայտնաբերել է տղայի կախված դին

Երեկ՝ ապրիլի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կապանի բժկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 9-րդ շենքի թիվ 53 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Աբգարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում է նույն տան բնակիչ՝ 39-ամյա Էմիլ Մնացականյանը, ով, ըստ նախնական տեղեկությունների, խոհանոցի դռնից պարանոցից մալուխով կախվելով՝ ինքնասպան է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան այդ վիճակում հայտնաբերել է մայրը, ով էլ ահազանգել է Կապանի բժշկական կենտրոն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր