5104 դիտում
16:28 21-01-2018
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունվարի 21-ին, ցավակցական հեռագիր է հղել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանի մահվան կապակցությամբ։
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Արտեմի Մելքումյանի մահվան մասին:
Մեծ է Հրանտ Մելքումյանի ներդրումը մեր անկախ պետականության կայացման ու զորացման, Արցախում պառլամենտարիզմի եւ բազմակարծության զարգացման ու ամրապնդման գործում: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ նա իրեն դրսեւորել է որպես բանիմաց ու պարկեշտ անձնավորություն:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին եւ մաղթում արիություն ու ոգու կորով»:
Նմանատիպ նյութեր
2537 դիտում
14:26 14-12-2016
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ
7863 դիտում
14:48 19-09-2017
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի մահվան կապակցությամբ
10780 դիտում
12:14 20-05-2018
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
865 դիտում
22:28 18-10-2024
Ադրբեջանը ձգտում է մեր ոչնչացմանը՝ որպես ազգային և պետական միավոր․ իրանագետ
925 դիտում
22:24 18-10-2024
Շարմազանովը հիշեցնում է 2016թ. իր ելույթը՝ Մոսկվայում. «No pasaran»