3259 դիտում
10:36 23-01-2018
Գերեզմանափոս՝ գիրք արտադրողի համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում գիրք տպագրելը ձեռնտու չէ, ու հիմա հայ հրատարակիչները նախընտրում են գրքերը տպագրել Թուրքիայում, Չինաստանում, քանի որ ներմուծված գրքից մաքսատուրք և ԱԱՀ չի գանձվում ՀՀ սահմանին: Մինչդեռ Հայաստանում գրքի տպագրության թղթի գնին ավելանում են նաև մաքսատուրքն ու ԱԱՀ-ն:
Ըստ Մարտիրոսյանի` դեռ 2017-ի նոյեմբերին մի խումբ հրատարակիչներ ստեղծել են «Հայգիրք» ասոցիացիան, նշված խնդրով դիմել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն իշխանությունները հրաժարվել են ընդառաջել հրատարակիչների առաջարկներին:
«Սեփական արտադրողի հերն անիծելու և արտասահմանցուն խրախուսելու միտումն ամեն ոլորտում կա: Դրսի ներդրողը պուպուշ է, ներսինը՝ ապո՞ւշ,- տարակուսել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով,- սա գերեզմանափոս է սեփական արտադրողի համար»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
16:58 11-03-2019
Գիրք նվիրելու օրվա առիթով «Վարդաշեն» ՔԿՀ-ի գրադարանին է նվիրվել մոտ 8 տասնյակի հասնող գիրք
1161 դիտում
17:09 03-07-2014
Հայաստան դեղեր կներմուծվեն այլ երկրներից՝ առանց արտադրողի թույլտվության. ԱՆ
2475 դիտում
10:14 19-09-2019
Սննդային հավելումներ արտադրողի գործը հեշտանում է․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2476 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2356 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»