25859 դիտում
16:51 23-01-2018
2017 թվականին Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ստացվել է 82 հազար 100 զանգ. մարզում գրանցվել է 661 արտակարգ դեպք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզում արտակարգ դեպքերն ավելացել են: 2017 եւ 2016 թվականների տվյալների համեմատությամբ աճ է գրանցվել 39-ով: Հրդեհի 320 դեպք է արձանագրվել, հիմնականում խոտածածկ տարածքներ են այրվել: Հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ քաղաքացի:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկրար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Գյումրիում էին: Նախարարության մարզային ստորաբաժանումներն ամփոփել են տարին: 2018 թվականի ընթացքում Գյումրիում 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատ կգործի:
Շիրակի մարզին ռադիոլոկացիոն համակարգ է հարկավոր, կարկտաբեր ամպերի դեմն առնել չի լինում: Շիրակը հարեւան Լոռու ռադիոլոկացիոն համակարգից է օգտվում, իսկ դա մեծ ծածկողականություն չունի:
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները լսել են նաեւ հրդեհային տեսչության, հիդրոմետ, սեյսմիկ ու մյուս ծառայությունների տարեկան ամփոփումները, տվել հանձնարարականներ թերությունները շտկելու եւ աշխատանքի որակը բարելավելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
14:09 13-07-2020
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ
1800 դիտում
12:11 23-08-2021
Գրանցվել է 661 դեպք, որից 324-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
16946 դիտում
21:42 19-01-2025
Սևանի սառնամանիքն անգամ չի խանգարում. վայրի բադերը շարունակում են լողալ լճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
25796 դիտում
18:47 19-01-2025
Ավտովթար՝ Երևանում. անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ