211652_close_icon
views-count2119 դիտում article-date 18:43 24-01-2018

Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզներում փակցվել են անհրաժեշտ տեղեկատվությամբ հայտարարությունների ցուցատախտակներ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում փակցվել են հայտարարությունների ցուցատախտակներ, որտեղ զետեղված են մանկապարտեզների աշխատանքային ժամերը, երեխաների ընդունելության կարգը, քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարը, փաստաթղթերի օրինակներ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դրանք հնարավորություն են տալիս ծնողներին ստանալու մանկապարտեզի աշխատանքին վերաբերող իրենց հարցերի սպառիչ պատասխանները: Ավելի մանրամասն տեղեկությունների և պարզաբանումների համար ծնողները կարող են դիմել մանկապարտեզի տնօրինությանը: Հայտարարությունների ցուցատախտակները գտնվում են տեսանելի վայրերում, հիմնականում՝ այդ հաստատությունների մուտքերի մոտ:

Նմանատիպ նյութեր