3155 դիտում
11:41 25-01-2018
Հայաստանը «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ է «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ցանկացած ներկայացուցիչ՝ լինի նա երկրի առաջին դեմք, իշխանական թե ընդդիմադիր պատգամավոր, առաջին հերթին խոսում է Արցախի խնդրի մասին: Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես, բայց շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, որովհետև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները լուծելու հարթակ չէ՝ այդ կառույցի առաքելությունը եվրոպական արժեքների շուրջ համախմբումն ու համագործակցությունն է:
Դա առայժմ այնքան էլ լավ չի ստացվում՝ նաև կառույցի ներքին խնդիրների պատճառով, ինչի մասին, ի դեպ, երեկ խոսել է նաև Հայաստանի նախագահը: Բայց «չստացվելու» հիմնական պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում տարբեր երկրներ, նաև Հայաստանն ու Ադրբեջանը նստաշրջանի ժամանակ սկսում են իրար հետ «հաշիվ մաքրել»:
Իհարկե, դրա նախաձեռնողը սովորաբար ադրբեջանական պատվիրակությունն է լինում, ինչպես որ երեկ էր, երբ այդ պատվիրակության ղեկավար Սեիդովը գրգռված ձայնով կրկնեց ադրբեջանական քարոզչության, իմ կարծիքով, հնացած փաստարկները: Բայց եթե փաստարկները հնչում են, մերոնք ստիպված են պատասխանել, և ԵԽԽՎ մանդատից դուրս ծավալվող բանավեճն անխուսափելի է: Բայց ընդհանուր առմամբ պետք է ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև մնացած միջազգային հարթակներում խուսափել, որ Հայաստանը մնա «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ:
Ինձ թվում է՝ պետք չի քաշվել և բարդույթավորվել, անհրաժեշտ է անկաշկանդ, հավասարը հավասարի պես մնացած եվրոպական (իսկական եվրոպական) երկրների հետ քննարկել համաեվրոպական օրակարգը:
Մեր պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Նա ներկայացնում է մեր հասարակական վերնախավի երիտասարդ սերունդը, որն ամբողջությամբ կայացել է անկախ Հայաստանի ժամանակաշրջանում. նրա համար եվրոպական արժեհամակարգի մեջ տեղավորվելը շատ ավելի դյուրին է, քան իմ հասակակիցների, նա չունի լեզվական և այլ խոչընդոտներ:
Վստահ եմ, որ ԵԺԿ խմբում քննարկվելու են տարբեր եվրոպական երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, և մեր ներկայացուցիչն ակտիվորեն կմասնակցի այդ քննարկումներին: Կարծում եմ՝ դա կարևոր է նաև Արցախի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
777 դիտում
10:32 10-01-2023
Որևէ բանի «ֆորպոստ» կամ «բաստիոն» լինելը վատ է․ «Առավոտ»
4378 դիտում
16:37 31-10-2020
Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1213 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
988 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»