16250 դիտում
11:15 25-01-2018
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը. ներկա էին նաև ծանր վիրավորում ստացած հերոս տղաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 24-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Շնորհակալությու՛ն, հայ զինվոր» բարեգործական համերգը, որի հասույթը կտրամադրվի զինծառայողների առողջության վերականգնման նոր կենտրոնի կառուցմանն ու վերազինմանը:
Ծրագիրն իրականացվել է «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության և մշակույթի նախարարության համատեղ ջանքերով:
Նախաձեռնությանը իրենց աջակցությունն էին բերել հայտնի երգիչ-երգչուհիներ, ազգագրական տարբեր պարային և երաժշտական խմբեր:
Համերգին ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորոմ ստացած հերոս տղաներ, պատերազմի վետերաններ, հերոսածին մայրեր, ինչպես նաև կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 291+
291+