13091 դիտում
22:04 25-01-2018
2 տարի առաջ Երևանում հայտնվեցին նկարազարդված կամարանցումները . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դուրս ես գալիս տանից ու անցնում ծաղկած ծառերով այգու միջով, կամ էլ միանգամից հայտնվում կառամատույցում՝ փոքրիկ նավակների ու ծովի ալիքների կողքին: Ու այս ամենը՝ խորը ձմռանը Երևանում, ուր ոչ մի ծով էլ չկա: Սա հատուկ էֆեկտներով համակարգչային խաղ չէ, այս տպավորությունը ստեղծվում է բնակելի շենքերի նկարազարդ կամարանցումների շնորհիվ:
2015 թվականին Երևանի քաղաքապետարանը քաղաքի համաչափ զարգացման ծրագրով նախատեսեց նաև բնակելի շենքերի բակերի ու կամարանցումների բարեկարգում ու նկարազարդում: Ծրագրի արդյունքում երևանյան շուրջ 110 բակերում հայտնվեցին փողոցային արվեստի այս յուրահատուկ նմուշները:
Կամարազարդարումը սկսվել է քաղաքի կենտրոնական մասից։ Առաջին աշխատանքները հայտնվեցին Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան փողոցների շենքերի կամարանցումներում։
«Փողոցային գեղանկարչությունը» այս տարվա ընթացքում տարածվեց նաև Երևանի ծայրամասերում: Երևանում 300 կամարանցում կա, սակայն քաղաքային իշխանությունները դրանցից միայն 130-ն են հարմար համարել նկարազարդման համար: Չեն գեղեցկացվել այն դալանները, որոնք Երևանի խորհրդանիշը համարվող տուֆից են կառուցված:
Նկարազարդումից առաջ կամարանցումը նախ վերանորոգում են, այնուհետև նկարիչներին տալիս են խնդիր՝ ներկայացնել կոնկրետ էսքիզներ: Ընտրությունը, թե որը կհայտնվի այս կամ այն կամարանցումի տակ, կատարում է Երևանի գլխավոր դիզայները:
Ծրագրի առաջին փուլում նկարներն արել են միայն երիտասարդ, ուսանող նկարիչները, երկրորդ փուլում նրանց միացել են ավագ գործընկերները՝ Երևանին բերելով նոր համ ու հոտ ու այլ մայրաքաղաքներից տարբերվելու ևս մեկ հնարավորություն:
[url=https://jam-news.net/?p=80214&lang=hy]JAMNEWS[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3247 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը