211652_close_icon
views-count16663 դիտում article-date 14:43 06-11-2014

Ազատամարտիկի 43-ամյա նախկին կինն ու նրա 6 երեխաները, որոնցից 5-ը անչափահասներ են, հայտնվեցին փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները Ռուբինյանց 6 շենքի 19 բնակարանից վտարեցին 43-ամյա Լուսինե Գասպարյանին և նրա 6 երեխաներին՝ 19-ամյա Գայանե, 17-ամյա Դավիթ, 16-ամյա Մանե, 13-ամյա Վրեժ, 12-ամյա Շուշանիկ և 10-ամյա Նարե Իսպիրյաններին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , Լ. Գասպարյանը բազմազավակ մայր է, անաշխատունակ և որպես «Փարոս»-ից օգտվող՝ ամսական ստանում է 52.000 դրամ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Լ. Գասպարյանը հուզված պատմում էր. «3 ամիս առաջ նշված բնակարանի սեփականատեր Հարություն Հակոբյանի հետ պայմանագիր եմ կնքել և մնում եմ այս հասցեում: Որոշ ժամանակ վարձը ժամանակին տվել եմ: Մի քանի օր առաջ առողջական խնդիրներ եմ ունեցել և ինսուլտ եմ տարել և «Փարոս»-ից ստացած այդ չնչին գումարն օգտագործել եմ առողջական խնդիրներիս համար և 1 ամիս վարձը չեմ մուծել, մինչդեռ պայմանագրով մինչև նոյեմբեր կարող եմ մնալ այս բնակարանում: Օրեր առաջ Հ. Հակոբյանը դիմում է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն, որպեսզի ինձ և իմ 6 երեխաներին վտարեն: Ես չեմ հրաժարվում բնակարանից դուրս գալ, բայց խնդրում եմ, որպեսզի պայմանագրով համապատասխան կետը պահպանվի և այդ ընթացաքում հնարավոր է նոր բնակարան գտնեմ: Առավոտ շուտ այցելել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տուն, թիկնապահներին հանձնել եմ իմ նամակ-խնդրանքը, ովքեր հայտնեցին, որ քաղաքապետը ծանոթացել է նամակ-խնդրանքին և խոստացել է օգնել, սակայն մինչև այս պահը ոչ մի արձագանք: Հետո կրկին այցելել եմ քաղաքապետի տուն, սակայն այդ անգամ թիկնապահները կոպտելով ինձ հեռացրեցին տան մոտից: Դիմել եմ Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան, սակայն այնտեղից էլ ոչ մի պատասխան: Արդեն հայտնվել եմ փողոցում, չգիտեմ էլ՝ ինչ եմ անելու, մնում է դիմեմ ամենածայրահեղ քայլին՝ ընտանիքով ինքնահրկիզվենք: Բայց մինչ այդ խնդրանքով դիմելու եմ հանրապետութան նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին»: Լ. Գասպարյանն ասում էր նաև, որ իր ամուսինն ազատամարտիկ է, ով, սակայն 2-րդ անգամ է ամուսնացել, բայց նա էլ ցանկություն ունի իրեն և երեխաներին օգնելու, բայց հնարավորություն չունի: Լ. Գասպարյանը իր շնորհակալական խոսքն ուղղեց Հրանտ Դինքի անվան 45 դպրոցի և Երևանի 125 դպրոցի աշխատակիցներին, ովքեր օգնության ձեռք են մեկնել և հնարավորության սահմաններում սատար կանգնել իրենց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր