4088 դիտում
19:04 25-01-2018
Ապատեղեկատվության և մանիպուլյացիաների կանխարգելման և չեզոքացման հարցը ԵԽԽՎ օրակարգում է
Սոցիալական մեդիայում ապատեղեկատվություն տարածելու համար պատասխանատվություն սահմանելու առաջարկի մասին «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Հարգելի գործընկերներ, շաբաթներ առաջ տեղեկացրել էի, որ ԵԽԽՎ-ում քննարկվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում առկա ապատեղեկատվության համար պատասխանատվության միջոցներ նախատեսելու հարցը: Այժմ ավելի մանրամասն ներկայացնում եմ այդ նախաձեռնության բովանդակությունը: Իր նախաձեռնության հիմնավորման համար հեղինակը ներկայացնում է հետևյալ փաստարկները.
1. Սոցիալական լրատվամիջոցները քաղաքական բանավեճի համար կարևորագույն հարթակներից են և հասարակական կարծիքի ձևավորման գործում դարձել են շատ ազդեցիկ:
Այդ պատճառով ծայրահեղ մտահոգիչ է այն փաստը, որ սոցիալական մեդիայով տարածվում է ապատեղեկատվություն և օգտագործվում որպես մանիպուլյացիայի գործիք, մինչդեռ այս ոլորտում վերահսկողությունն ու կարգավորումները կամ անտեսվում են, կամ գոյություն չունեն:
2. Այս իրավիճակը սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական հասարակություններում քաղաքական գործընթացներին, այլև խոչընդոտ հասարակության պատշաճ և հավասարակշռված կերպով տեղեկացված լինելուն:
Որպես լուծում հեղինակն առաջարկում է, որ խորհրդարանական վեհաժողովն ուսումնասիրի՝
- ինչպես են օգտագործվում սոցիալական լրատվամիջոցները՝ յուրացնելով խոսքի ազատության հիմնարար սկզբունքը;
- ինչպես հակազդել սոցիալական մեդիայի միջոցով տարածվող ապատեղեկատվությանը, այդ թվում՝ որոնման համակարգեր /որոնման համակարգերի ալգորիթմներ/ ստեղծելու միջոցով:
Որպես արդյունք առաջարկվում է, որ ԵԽ-ն իր տարբեր ձևաչափերով անդամ պետություններին պարտավորեցնի նախատեսել՝
- սոցիալական մեդիայի օգտագործման սահմանափակող կանոններ, որոնք կկանխարգելեն և կչեզոքացնեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները.
- համաձայնեցված կանոնները խախտելու համար խիստ պատժամիջոցներ»,- տեղեկացրել է Արփինե Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
9274 դիտում
22:53 13-04-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ. Ֆեյքերի եւ մանիպուլյացիաների դեմ պայքար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
895 դիտում
10:35 15-06-2019
Կոնսենսուս՝ առանց մանիպուլյացիաների․ «ոսկե միջինի» անհրաժեշտությունը. «Փաստ»
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»