211652_close_icon
views-count31759 դիտում article-date 16:17 26-01-2018

Հնդկաստանում հաշվեհարդար են տեսել սպանության ականատես 60-ամյա կնոջ հետ՝ գնդակահարելով նրան

Հնդկաստանի Ութթար-Փրադեշ նահանգի ոստիկանությունը հետաքննում է 60-ամյա կնոջ դաժան սպանությունը, հաղորդում է The Hindustan Times-ը։ Կինը պատրաստվում էր դատարան ներկայանալ՝ իր բարեկամի սպանության գործի շրջանակներում որպես վկա։ Նրան 3 երիտասարդներ հրազենային կրակոցներով սպանել են Մերաթհ քաղաքից ոչ հեռու գտնվող Սարոհա գյուղում, երբ վերջինս մեկ այլ կնոջ հետ հանգստանում էր փողոցում։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են կանանց մոտենում 3 հոգի, որոնց ձեռքերին ատրճանակներ կան։ Նրանք հերթով 8 անգամ կրակում են կնոջ վրա, իսկ վերջում էլ «եզրափակում» սպանությունը՝ կրակելով նրա գլխին։ Հանցագործներն արագ փախուստի են դիմում դեպքի վայրից;

Նմանատիպ նյութեր