57142 դիտում
16:43 14-02-2018
Արտակարգ իրավիճակ Գավառի հիվանդանոցում. բժիշկներն ամուսնուն հայտնել են, որ հղի կնոջ պտուղը մահացած է, հայրն էլ հաշվեհարդար է տեսել ընդունարանի բուժքրոջ հետ
Այսօր՝ փետրվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ընդունարանում վիճաբանել է բուժքրոջ հտ և ձեռքին եղած հեռախոով հարվածել նրան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդան Ղազարյանաի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ ահազանգը տվել է բուժքույր, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 41-ամյա Նելա Վարդանյանը։
Պարզվել է նաև, որ նրան հեռախոսով հարվածել է Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արաքս Հակոբյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ Ա. Հակոբյանը իր հղի կնոջը տեղափոխել է Գավառի բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ էլ որոշ ժամանակ անց ամուսնուն տեղեկացրել են, որ պտուղը մահացած է, իսկ կնոջն էլ վիրահատել են։
Ամուսինն էլ, այլ ելք չունենալով, ծննդատնից իջել ու բարկությունը թափել է ընդունարանի քրոջ վրա։
Փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Վանիկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
66261 դիտում
12:06 15-03-2018
Արտակարգ դեպք Արարատի մարզում. հանկարծամահ եղած կնոջ տղան հաշվեհարդար է տեսել Արտաշատի բժիշկների նկատմամբ
31759 դիտում
16:17 26-01-2018
Հնդկաստանում հաշվեհարդար են տեսել սպանության ականատես 60-ամյա կնոջ հետ՝ գնդակահարելով նրան