3956 դիտում
09:52 27-01-2018
Հայաստանը Կալիֆոռնիայի օրինակով կավելացնի մաքուր էներգիայի արտադրությունը. «Ամերիկայի ձայն»
Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4227039.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Անցած քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գիրքը, ներկայացվեց մաքուր էներգիայի արտադրությունն ու սպառումը խթանելու նահանգի փորձը: Ելույթ ունենալով քննարկմանը ներկա արտերկրյա դիվանագետների և բնապահպան կազմակերպությունների ներկայացուցիչների առջև՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ընդգծեց, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ գիտակցում են էլեկտրական էներգիայի արժեքը՝ կատակելով.
«Պատմականորեն ցավոք սրտի մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան կանաչ երկիր է դարձնում»:
Լինելով Հայաստանի հիմնական գործընկերը՝ Միացյալ Նահանգները տնտեսական մի հսկա է, ուստի Հայաստանը փորձում է անհատական գործընկերություն զարգացնել առանձին նահանգների հետ: Կալիֆոռնիա նահանգը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է, ընդգծում է դիվանագետը.
«Մենք աշխատում ենք Կալիֆոռնիայի հետ, որովհետև այդ նահանգի տնտեսական հիմնական սեկտորները մոտ են նրան, ինչը մենք զարգացնում ենք Հայաստանում: Դրանից բացի, Կալիֆոռնիայում մենք ունենք հզոր ու ակտիվ հայկական համայնք, որը մեր երկիրը Կալիֆոռնիայի հետ կապում է անթիվ ճանապարհներով»:
Ներկայացնելով Կալիֆոռնիայի փորձը՝ «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգը նշում է, որ հաջողության գաղտնիքը հանրային աջակցության ձևավորումն է.
«Կալիֆոռնիայում մենք ստացանք հանրային աջակցություն` կապելով մաքուր էներգիայի արտադրությունը հանրային առողջության հետ, քանի որ բոլորն էլ ցանկանում են մաքուր միջավայրում ապրել»:
Մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն և էլեկտրականություն խնայող սարքավորումների ներդրում՝ սրանք են մաքուր միջավայրի հիմնասյուները, նշում է Ուիթենբերգ: Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, այնուամենայնիվ ունի մաքուր՝ արեգակնային և քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ: Իսկ Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում:
Նմանատիպ նյութեր
1887 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
1039 դիտում
14:17 12-06-2023
Raytheon Technologies-ը կավելացնի ՀՕՊ Patriot համակարգերի արտադրությունը՝ Ուկրաինա մատակարարելու համար. WSJ
1700 դիտում
09:32 21-07-2016
Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2323 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2113 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1576 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»