211652_close_icon
views-count1670 դիտում article-date 09:32 21-07-2016

Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը նվազել Է 4,9 տոկոսով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրությունը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4,9 տոկոսով։ Անցած տարի նույն ժամանակահատվածում, երբ Հայաստանի արդյունաբերության մի շարք ճյուղերում անկումներ էին արձանագրվում, էլէներգիայի արտադրությունը 2014-ի համեմատ, այնուամենայնիվ 1,5 տոկոսով աճել էր։ Այսինքն՝ ստացվում է, որ ներկայումս մեր արդյունաբերությունն ավելի վատ վիճակում է գտնվում, քան անցած 2015 թվականին։ Սակայն նույն պաշտոնական վիակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական աճը 4,8 տոկոս է կազմել։ Ի դեպ, շինարարության ծավալները առաջին կիսամյակի արդյունքներով նույնպես նվազել են 7,8 տոկոսով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր