5013 դիտում
11:00 27-01-2018
Արցախում անցկացվել են պաշտպանության բանակի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարական հավաքներ
Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից;
Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական պարապմունքներ:
Կարևորելով մարտավարական տվյալ օղակի դերն ու նշանակությունյը զորքերի ամենօրյա կենսագործունեության կազմակերպման գործում, հավաքների մասնակիցներին հանդիպել և անհրաժեշտ մեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ներգրավված սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ-ի և միավորումների բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները:
Բացի գիտելիքներն ու գործնական ունակությունները զարգացնելուց, հավաքները գումարտակ օղակի սպայակազմի համար լավ հնարավորություն էր նաև փորձի փոխանակում իրականացնելու առումով:
Հրամանատարական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող սպաները հավաքների ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մասնակցել են նաև գործնական և ցուցադրական պարապմունքների, որոնք ավելի են ամրապնդել ուսուցանվողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
Հավաքների ավարտին մասնակիցները հանձնել են ստուգարքներ ու քննություններ, որոնց արդյունքները հաշվի առնելով, վերադաս հրամանատարությունը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք գումարտակների հրամանատարության ներկայացուցիչները պետք է պահեն ուշադրության կենտրոնում՝ առաջիկա ուսումնաշրջանի ընթացքում:
Նմանատիպ նյութեր
1859 դիտում
21:56 09-04-2021
5-րդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
490 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
685 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
616 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ