Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում տեղի ունեցավ Հայոց բանակի տոնին նվիրված համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 27-ին, Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել տոնական համերգ` Հայոց բանակի 26-րդ տարեդարձի առթիվ:
Ներկա են եղել հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ, աշակերտներ եւ ուսուցիչներ, զինվորականներ ու քաղաքի հասարակությունը:
Մշակույթի կենտրոնի հաղորդավարներ Գոռ Ավագիմյանը եւ Թամար Հարությունյանը շնորհավորել են տոնի առթիվ` բարեմաղթանքներ հղելով բոլոր զինծառայողներին:
Միջոցառումը կազմակերպել է մշակույթի եւ երիտասարդության կենտրոնը` շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աջակցությամբ:
Հայրենասիրական երգերով եւ ազգային պարերով հանդես են եկել կենտրոնի երգիչ-երգչուհիները եւ պարի խմբակի սաները: Երգի գեղեցիկ կատարումով հանդես է եկել նաեւ Մարտակերտի Վարդան Մինասյանի անվան թիվ 2 դպրոցի աշակերտուհի Վիկտորիա Պետրոսյանը:
Լուսանկարները՝ Լուսինե Զաքարյանի