215441 դիտում
19:12 28-01-2018
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. 18 հոգուց բաղկացած արշավախումբը հայտնվել է ձնաբքի տակ. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի լեռան վրա՝ Ծաղկավանք կոչվող եկեղեցու հարակից տարածքում, զբոսաշրջիկներ ընկել են ձնաբքի տակ, ինչի հետևանքով 2 քաղաքացի մարմնական վնասցածք է ստացել, իսկ մյուսն էլ կորել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ու ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարական աշխատանքների խմբի ղեկավարը հեռախոսակապ է հաստատել Արայի լեռան վրա գտնվող խմբի անդամների հետ, ովքեր տեղեկացրել են, որ մեկ հոգու իրենք գտել են ձնաբքի տակ, ով կենդանության նշաններ ցույց չի տալիս, իսկ մեկ հոգի էլ կոտրվածք ունի: Մահացածը 30-35 տարեկան կին է: Տեղեկացրել են նաև, որ խումբը բաղկացած է եղել 18 հոգուց, մնացածը չեն տուժել:
Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձյան պատճառով նշված հատվածը անանցանելի է և փրկարարներն ու ոստիկանները մեկուկես կիլոմետրից ավելի ոտքով են անցնելու, որպեսզի մահացածի դին պատգարակով մոտեցնեն շտապօգնության մեքենային:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արայի լեռ արշավի մեկնողները եղել են «ԱՍ» տուրիստական կազմակերպությունից, ովքեր ցանկացել են հերթական անգամ բարձրանալ Արայի լեռան գագաթը։
19.00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ [color=#EF2929]Աշտարակի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հաշվառված, 36-ամյա Նաիրուհի Սիմոնյանն էր, իսկ վիրավորնրը, ովքեր տեղափոխվել ն «Արմենիա» բժշկական կենտրոն, Երևան քաղաքի Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչ, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն է և Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2ա/2 շենքի բնակիչ, 38-ամյա էդգար Նավասարդյանն է:[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6622 դիտում
12:55 24-06-2020
Կարմիր հրապարակով հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4435 դիտում
11:00 24-11-2014
ՄԻ-24-ի օդաչուներին տարհանել է 4 հոգուց բաղկացած խումբը