211652_close_icon
views-count4350 դիտում article-date 20:13 28-01-2018

NASA-ն հրապարակել է Առագաստ համաստեղության բացառիկ աստղաբույլը

Ամերիկյան NASA-ի տեզերական գործակալություն հրապարակել է NGC 3201 եզակի աստղաբույլի լուսանկարը: Այն գտնվում է Երկրից 16 հազար լուսային տարվա հեռավորության վրա՝ Առագաստ համաստեղության հարավում: NGC 3201-ը հայտնաբերել էին 1826 թվականին, սակայն մասնագետները առ այսօր չեն գտել նրա գոյացման հանելուկը: Վերջերս գիտնականները NGC 3201-ի կենտրոնում հայտնաբերել էին սև խոռոչ: Նրա դիրքը հաստատվել է աստղերի անսովոր արագ շարժման շնորհիվ, որոնք պտտվում են անտեսանելի արբանյակի շուրջ: Ծիր Կաթինին պատկանող ավելի քան 150 աստղակույտերի շրջանում NGC 3201-ը բացառիկ է համարվում իր հատկանիշների շնորհիվ: Մասնավորապես, նրա ուղեծիրը հետադարձային է: Աստղաղբույլի լուսանկարը արվել է ամերիկյան Hubble տիեզերական աստղադիտակի շնորհիվ:

Նմանատիպ նյութեր