32564 դիտում
18:03 29-01-2018
Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարերի կրկնօրինակ տեղադրվեց և օծվեց Վեդի քաղաքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 29-ին, Արարատի մարզի Վեդի քաղաքի կենտրոնում մեծ հանդիսավորությամբ բացվեց Ջուղայի խաչքարի կրկնօրինակ խաչքար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականից՝ Հայոց եղեռնի 100-ամյակի տարուց սկսած, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ են տեղադրվում Երեւանի բոլոր վարչական շրջաններում, ՀՀ բոլոր տարածքներում, Արցախի բոլոր բնակավայրերում, նաեւ՝ Սփյուռքում:
Հերթական խաչքարն օծվեց Արմավիրի թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
Այն տեղադրվել է Վեդիում՝ ԵԿՄ Վեդու տարածքային բաժանմունքի նախաձեռնությամբ եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հովանավորությամբ:
Բացումից հետո ներկաները Վեդիի մշակույթի տանը մասնակցեցին Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառմանը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
Նմանատիպ նյութեր
29691 դիտում
17:20 24-04-2016
Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Ջուղայի խաչքարի կրկնօրինակ է տեղադրվել Արալեռի զորամասում․ՏԵՍԱՆՅՈՒԹ