Սարատով-Ռոստով ավտոճանապարհին ավտոբուս է շրջվել. կա 5 զոհ, 13 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սարատով-Ռոստով ավտոճանապարհի 318-րդ կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել : Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 31-ին, ուշ գիշեր Ռոստով մեկնող ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և կողաշրջվելով՝ հայտնվել է դաշտում:
Վթարի հետևանքով կա 5 զոհ, ևս 13-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Հարուցվել է քրեական գործ: