211652_close_icon
views-count535 դիտում article-date 18:13 24-02-2025

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ստիպված ենք լինել իրատես. Ֆիդան

Թուրքիայի արտգործախարար Հաքան Ֆիդանն ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության հեռուստահաղորդման ուղիղ եթերում անդրադարձել է օրակարգային հարցերի:

Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասով ԱՄՆ-ի ունեցած դիրքրոշման մասին հարցին՝ Ֆիդանն ասել է. «Ես վստահ չեմ, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում նախորդ կառավարությունը դեմ, կամ կողմ է եղել: Այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ սա նոր քաղաքականություն չէ»:

Բացի այդ Ֆիդանը հայտարարել է, որ (ռուս-ուկրաինական պատրեազմին վերջ տալու համար - խմբ.) պետք է համաձայնեցվի ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, այլև անվտանգության երաշխիքների վերաբերյալ այդ երկրի պահանջը:

Նախարարը նաև ընդգծել է, որ ինչ-որ բան ասել չի կարող դաշինքին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ, սակայն նշել է, որ ստիպված են լինել իրատես:

«Մեր նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողանի) պաշտոնական դիրքորոշումը սա է»,- հավելել է նա: 

Նմանատիպ նյութեր