Մոսկվայի կլինիկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Մոսկվայի արևելքում՝ Ա.Լոգինովի անվան կլինիկայում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ կլինիկայից տարհանվել է 130 մարդ:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ և 4-րդ հարկերի միջև անցնող մալուխների հատվածում:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: