4087 դիտում
15:51 03-02-2018
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել. ՊԵԿ նախկին պաշտոնյան ՀՀ կառավարությունից 19 000 եվրո փոխհատուցում կստանա. Tert.am
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճիռ է կայացրել,որով ՀՀ-ն պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո:
[b]Tert.am[/b]-ը ՄԻԵԴ-ի կայքից տեղեկացավ, որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում (ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե): 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել դիմումատուի աշխատանքային պայմանագիրը, ինչից հետո դիմումատուն Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/02/03/Fidanyan/2604966]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
964 դիտում
09:34 18-10-2023
Հայաստանը կվճարի 30 հազար եվրո․ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի գործով
763 դիտում
16:32 09-04-2024
ՄԻԵԴ-ը Վրաստանի հայցով վճիռ է կայացրել ընդդեմ Ռուսաստանի
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»