30403 դիտում
20:23 03-02-2018
Սամվել Կարապետյանի կողմից չորս երեխա ունեցող ընտանիքները ստացան 4000-ական դոլար. ՖՈՏՈՇԱՐՔ
Արցախի չորս երեխա ունեցող ընտանիքները 4000-ական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն ստացան ռուսաստաբնակ բարերար Սամվել Կարապետյանի կողմից:
Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգ-միջոցառումը նվիրված էր այդ իրադարձությանը: Միջոցառման ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից խաղարկվեց նաև երեք Շևրոլետ մակնիշի ավտոմեքենա:
Ծրագրի ռազմավարական նշանակությանն իրենց խոսքում անդրադարձան «Տաշիր» խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Ի դեպ, բարերարն այսուհետ Արցախում նախատեսված բոլոր ծրագրերը կյանքի է կոչելու հենց «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գործունեությունը բազմաշերտ է, սոցիալական, առողջապահական ծրագրերն ուղղված են մեր երկրի խոցելի համայնքների խնդիրների լուծմանը։ Արդեն 2-րդ տարին է, որ հիմնադրամը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։
2017-ին արցախցի 222 ընտանիքներում ծնվել է 4-րդ երեխան։ Կարապետյանների ընտանիքը շատ է կարևորում այս ծրագիրը՝ համարելով, որ յուրաքանչյուր հայ երեխայի ծնունդ ապահովում է հայրենիքի գոյատևումն ու զարգացումը։
Այս տարիների ընթացքում 4 երեխա ունեցող ընտանիքների թիվը Արցախում զգալիորեն ավելացել է։ 2015թ-ին չորրորդ երեխա ծնվել է 185 արցախցի ընտանիքներում, 2016 թ-ին՝ 213, արդեն անցած տարի Արցախցի 227 ընտանիքներում է լսվել 4-րդ երեխայի ճիչը։
Գործարար Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է, միշտ Հիմնադրամի կողքին՝ իրականություն դարձնելով հայրենիքի համար կենսական նշանակություն ունեցող ռազմավարական ծրագրերի իրագործումը։
Երկու կառույցներն էլ իրենց ծավալած հայրենանվեր գործունեությամբ և հայապահպանությանը միտված ծրագրերով մեծ ներդրում ունեն մեր Հայրենիքի հզորացման գործում: Դրա արդյունքը նաև արցախցի նորածին փոքրիկների թվի ավելացումն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
10019 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
5100 դիտում
15:21 03-09-2016
Վանաձորի, Մեծավանի և Կուրթանի կարիքավոր ընտանիքները ստացան գրենական պիտույքներ և դպրոցական հագուստ
3048 դիտում
18:35 16-05-2021
Թշնամին օրերս զավթել է ԱՌՆՎԱԶՆ 4000 (չորս հազար) հեկտար հայրենական տարածք. Էդգար Էլբակյան
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»