211652_close_icon
views-count8771 դիտում article-date 14:45 04-02-2018

Մոսկվայի օդանավակայաններում անբարենպաստ եղանակի պատճառով մոտ 60 թռիչք է հետաձգվել ու չեղարկվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, շուրջ 60 թռիչք է հետաձգվել կամ չեղարկվել Մոսկվայի օդանավակայաններում։ Պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ մասնավորապես, ձնաբուքը, հաղորդում է Tass-ը։ «Յանդեքս» պորտալի հրապարակած տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11։30-ի դրությամբ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 41, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 12, ևս 16-ը՝ չեղարկվել, «Վնուկովո»-ում հետաձգվել է 6 և չեղարկվել 2 թռիչք։ Ինչպես նախազոգւշացրել են օդերևութաբանները, հանգստյան օրերին Մոսկվայի մարզում սպասվում է ձնաբուք և ուժեղ քամի։ Անբարենպաստ եղանակային պպյմանների հետևանքով 1 մարդ մահացել է, 5 ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր