211652_close_icon
views-count21794 դիտում article-date 22:29 31-03-2023

Դիլիջանում տեղացած առատ ձյան պատճառով Hyundai Sonata-ն հայտնվել է ձորակում. օպերատիվ են գործել Դիլիջանի հրշեջ-փրկարարները, Տավուշի մարզի գումարտակի պարեկներն ու տեղի Ճանշինը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 31-ին, ձյան առատ տեղումների հետևանքով ավտովթար  է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Սոկրատ Հովհաննիսյանը իր վարած Hundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան - Սևան - Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններին՝ ժողովրդին հայտնի արջուկների արձանի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մ առաջ սահելով՝ հայտնվել ձորակում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական  տեղեկությունների, բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԵրքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Քանի որ առատ ձյուն է տեղում ու ճանապարհը մասամբ դարձել է դժվարանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն գումարտակի պարեկներ Արամ Ղազարյանը, Գագիկ Հովակիմյանը, կրտսեր պարեկներ Մհեր Ակուլյանն ու Արարատ Մինասյանը:

Տեղում պարեկների օպերատիվ ծառայության արդյունքում հնարավոր է խուսափել ավտովթարներից, քանի որ պարզվում է, որ շատ վարորդների ավտոմեքենաների անվադողեր ամառային էին, մինչ դեռ մի քանի օր ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության և Փրկարար ծառայության պատասխանատուները զգուշացնում էին եղանակի մասին ու հորդորում  վարորդներին, որպեսզի ավտոմեքենաները շահագործեն ձմեռային անվադողերով:

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների և վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր