10408 դիտում
19:44 05-02-2018
Մարտարվեստների հայազգի հերոսները. ջիու-ջիթսույի աշխարհի եռակի չեմպիոն Էդվին Նաջմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ջիու-ջիթսուի հայազգի ամենատաղանդավոր մարզիկներից մեկը՝ Էդվին Նաջմին, ծնվել է 1992թ և մեծացել Լոս Անջելեսում:
2008թ.–ից մարզվում է Լոս Անջելեսի «Gracie Barra Northridge» թիմում լեգենդար՝ Romulo Barrali մոտ և համեմատաբար այս կարճ ժամանակահատվածում հասել է մեծ հաջոցությունների:
Մարզահագուստի վրա հպարտությամբ կրելով հայկական գերբը՝ նա որպես կանոն հաղթող է դուրս գալիս մենամարտերից։
Նա աշխարհի եռակի, Պանամերիկյան քառակի, Եվրոպայի չեմպիոն և մեդալակիր է։
Այս բարդ և միաժամանակ հետաքրքիր մարտարվեստը հասանելի է բոլորին , անկախ տարիքից և սեռից, սակայն չեմպիոնական տիտղոսին հասնելու համար իրական տաղանդ և անսպառ աշխատասիրություն է հարկավոր։
Էդվինը եզակի տաղանդի տեր է, իրեն յուրահատուկ ոճով։ 2016 թվականին Էդվինը մեկ այլ հայտնի հայազգի չեմպիոն Աղասի (AJ) Ագազարմի հետ այցելեց Հայաստան։
Անցկացրեցին սեմինարներ և մարզումներ : Սեմինար- մարզումներին մասնակցելու էին եկել ոչ միայն ջիու-ջիթսույով մարզվողները, այլ նաև ձյուդոյի, սամբոյի, խառը մարտերի ներկայացուցիչներ։
Էդվինը իր անմիջական մասնակցությամբ մշտապես աջակցում է ջիու-ջիթսուի զարգացմանը Հայաստանում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
33631 դիտում
16:34 25-01-2018
Ի՞նչ է բրազիլական ջիու-ջիթսուն. մեկնաբանում է Հայաստանի ջիու-ջիթսուի ֆեդերացիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1492 դիտում
23:21 05-02-2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն արձագանքել է Գառնիկ Դանիելյանի՝ մայրաքաղաքը սպասարկող «ԳԱԶելների» վերաբերյալ պնդմանը