3501 դիտում
17:26 06-02-2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:
Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10904 դիտում
22:15 16-05-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս բուժումներ կատարել այգիներում
4561 դիտում
13:40 23-05-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս խաղողագործներին
Այս բաժնից
448 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
865 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում