18142 դիտում
20:02 06-02-2018
«Ես Պուտինի ընկերն եմ». Արա Աբրահամյանը շահարկում է ՌԴ նախագահի անունն իր ապօրինությունները կատարելու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]«2Ն Քոմփընի» ընկերության հայտարարությունը.[/b]
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից գործարար Ռուբեն Գրիգորյանի ունեցվածքի անօրինական յուրացման փորձը նոր երանգներ է ստանում: Անցած օրերի ընթացքում «2Ն Քոմփընի» ընկերությունը բազմաթիվ հարցումներ և արձագանքներ է ստացել ԶԼՄ-ներից և հասարակությունից, որոնցից հատկանշականը մի հեռախոսազանգ էր, որում շահարկվում էին Արա Աբրահամյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իբրև թե ունեցած ընկերական հարաբերությունները:
«Չե՞ք վախենում արդյոք ճշմարտության պայքար մղել Պուտինի ընկերոջ հետ»,— հնչեց լրագրողի հարցը:
«2Ն Քոմփընի» ընկերությունը չէր անդրադառնա այս թեմային, եթե այն չհրահրվեր հենց իր՝ Արա Աբրահամյանի կողմից:
«2Ն Քոմփընի» ընկերության ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը մեկնաբանել է հարցն՝ անբարոյական ու ամոթալի համարելով Արա Աբրահամյանի կողմից սեփական ապօրինությունները Պուտինի հետ ունեցած իբրև թե մտերիմ հարաբերություններով սքողելը:
Մենք գործ ունենք մի մարդու հետ, ով ռեյդերական յուրացումներ է իրականացնում, հայերի դեմ շինծու մեղադրանքներով քրեական գործեր է պատվիրում՝ թևեր առնելով Ռուասաստանի նախագահի հետ մտերիմ լինելու մտացածին ասեկոսեների շնորհիվ:
Հետաքրքիր է՝ կասկածո՞ւմ է ինքը՝ Պուտինը, որ իրեն աջուձախ ընկեր է համարում մի մարդ, ով ունակ չէ գրագետ երկու նախադասություն իրար կապելու, Ռուսաստանի հայերի միության պաշտոնում ում ելույթների ժամանակ հայերի մեծամասնությունը կարմրում է և ամոթից գետինը մտնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18952 դիտում
23:38 28-09-2017
Խաչիկյան Վազգենն իմ ընկերն է, և իմ ընկերն է լինելու. Շարմազանով
1950 դիտում
14:54 21-08-2019
Ոստիկանները բացահայտել են «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահի ապօրինությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են