211652_close_icon
views-count74212 դիտում article-date 17:48 11-02-2018

ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան. Վարորդն այսօր ավելի կարգապահ է, քան հետիոտնը. Mediamax.am

Ներկայացնում ենք [url=http://www.mediamax.am/am/news/interviews/27113/]Մեդիամաքսի [/url]բացառիկ հարցազրույցը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Եգոր Կարապետյանի հետ։ [b]-- Պրն Կարապետյան, 2017-ի սկզբից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը լայնածավալ փոփոխություններ է նախաձեռնել երթեւեկության կազմակերպման գործընթացում: Կխնդրեի ներկայացնել դրանք: [/b] - 2017-ի առաջին փոփոխությունը շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներում կատարված փոփոխությունն էր: Եթե նախկինում առավելություն էր տրվում այն տրանսպորտային միջոցներին, որոնք մուտք էին գործում շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկ, ապա այժմ առավելությունը տրվում է շրջանաձեւ խաչմերուկում գտնվող երթեւեկության մասնակիցներին: Արդյունքում կրկնակի պակասել է այդ խաչմերուկներում նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Դրա վառ օրինակը Հանրապետության հրապարակն է, որտեղ ՃՈ կարգախմբերը նախկինում օրական 2-3 անգամ մոտենում էին՝ խցանումները վերացնելու համար: Այժմ խնդիրը լուծված է: [img]http://st0.shamshyan.com/editor/0852895001518356552210926.jpg[/img] Եթե անկեղծ լինեմ, ապա սկզբում մտավախություն ունեի, որ փոփոխությունից հետո այս խաչմերուկներում վթարների թիվը կավելանա, քաղաքացիները դժվար կընտելանան, սակայն, ի զարմանս ինձ, մոտ մեկ շաբաթից մարդիկ ընտելացան փոփոխությանը, քանի որ իրականում այն շատ արդյունավետ էր: Նշված խաչմերուկներում անջատեցինք նաեւ լուսացույցների կարմիր-դեղին-կանաչ ռեժիմը: Ներկայում աշխատում է դեղին թարթիչով ռեժիմը՝ զգուշացնելու համար, որ տեղի է ունեցել փոփոխություն: Որոշ ժամանակ անց այդ հատվածների լուսացույցներն ընդհանրապես կհանենք, որովհետեւ դրա անհրաժեշտությունն այլեւս չկա: Այս հատվածում առավել կարեւոր խնդիրը հետիոտնային անցումներին է վերաբերում: 2017-ի օգոստոսին կատարել ենք նման վերջին փոփոխությունը, որից հետո այդ հատվածներում ճանապարհատրանսպորտային պատահարներ գրեթե տեղի չեն ունեցել (ասում է «թու-թու-թու»՝ ձեռքով թեթեւ հարվածելով սեղանին – խմբ.): Ուշագրավ է, որ փոփոխությունից հետո տեղի չի ունեցել նաեւ հետիոտնի վրաերթ, թեեւ ընդունում եմ, որ շատ ռիսկային է այդ հատվածներով փողոց հատելը: Խնդրի լուծման նպատակով Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ գարնանն այդ հատվածներում արհեստական խոչընդոտներ կտեղադրենք: Երեւանի 18 չկարգավորվող հետիոտնային անցումներում արդեն բարձրացրել ենք ասֆալտի շերտը 5-7 սմ-ով, եւ տրանսպորտային միջոցները մոտենալիս հարկադրված դանդաղեցնում են ընթացքը: Նույնն այս տարի կկատարենք շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկներում եւ չկարգավորվող հետիոտնային մյուս անցումներում: Ընդգծեմ, որ բարձրացված հետիոտնային անցումներում վրաերթեր չենք ունեցել: 2017-ին գրեթե 1010 վթար ենք ունեցել հետիոտնի մասնակցությամբ, որից մոտ 670-ի մեղավորը հենց հետիոտնն է եղել: 2018-ին նախատեսում ենք ամբողջությամբ ավարտել արհեստական խոչընդոտների կառուցումը, որովհետեւ 2017-ից մեր կարգախոսը սահմանել ենք «Անվտանգ հետիոտն»: [b]- Իսկ չի՞ մշակվում արդյոք օրինախախտ հետիոտներին տուգանելու մեխանիզմ: [/b] - Խնդիրն այն է, որ մեր հայրենակիցները տանից դուրս գալիս չեն սիրում իրենց հետ վերցնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երբ հետիոտնը խախտում է կատարում, ճանապարհային ոստիկանը պետք է արձանագրություն կազմի: Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում ոստիկանը պետք է ուղեկցի նրան տարածքի ոստիկանության բաժին, անձը պարզի, այնուհետ կարողանա վարչական ակտ կազմել, այսինքն՝ գործընթացը բավական երկար է: Այդ ընթացքում ճանապարհային ոստիկանը բազմաթիվ այլ աշխատանքներ կարող է կատարել: [b]Այսօր վարորդն ավելի կարգապահ է, քան հետիոտնը: [/b] 2017-ին մենք փորձեցինք այլ ճանապարհ ընտրել եւ լրատվամիջոցների, ՀԿ-ների օգնությամբ բացատրական ու քարոզչական աշխատանքներ կատարել: Խնդիրը դեռ առկա է, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ հետիոտնի հետ այս տարի ավելի խիստ ենք լինելու: Եկեք համաձայնենք, որ այսօր վարորդն ավելի կարգապահ է, քան հետիոտնը: [img]http://st0.shamshyan.com/editor/0099354001518356655224474.jpg[/img] Որպես մեկ այլ լուծում քաղաքապետարանի հետ քննարկում ենք մայթերին արգելափակոցների տեղադրումը, որպեսզի հետիոտնն ամեն տեղից չկարողանա հատել փողոցը: Եթե նկատել եք, Մոսկովյան փողոցում խորհրդային տարիներից մնացել են երկաթե խողովակներով արգելափակոցներ. դա շատ արդյունավետ մեթոդ է, որը կիրառվում է արտերկրում: Պետք է աշխատանքներ տանենք այս ուղղությամբ եւ քաղաքացուն հնարավորինս ուղղորդենք դեպի հետիոտնային անցումը: Ընդունում եմ նաեւ, որ Երեւանի որոշ հատվածներում անցումները հեռու են իրարից, սակայն մենք պետք է նախ եւ առաջ մտածենք մեր կյանքի ու առողջության, ապա նոր՝ երկար քայլելու եւ հեռավորության մասին: Վստահեցնում եմ, որ հնարավորության դեպքում, որտեղ անվտանգ է, կազմակերպում ենք նոր հետիոտնային անցումներ: [b]- Պրն Կարապետյան, ի՞նչ արդյունք տվեց երթեւեկելի գոտիների ավելացումը: [/b] - 2017-ին Երեւանի մի շարք փողոցներում մենք ավելացրինք երթեւեկելի գոտիները: Առաջին փորձարարությունը կատարեցինք Հալաբյան-Մարգարյան, Արամ Խաչատրյան-Վաղարշյան խաչմերուկներում, Կոմիտասի պողոտայում: Այն միանշանակ արդյունավետ էր, եւ Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում ծանրաբեռնվածությունը կրճատվեց կիսով չափ: [img]http://st0.shamshyan.com/editor/0068246001518356699171176.jpg[/img] Ամբողջությամբ փոխեցինք նաեւ Կրկեսի մոտի խաչմերուկի երթեւեկությունը, որտեղ նախկինում օրական 2-3 ՃՏՊ էր գրանցվում: Այժմ խնդիրը լուծված է, սակայն այդ խաչմերուկը շարունակում է ծանրաբեռնված մնալ: 2018-ին նմանատիպ բոլոր փոփոխությունները պետք է ավարտենք: Երթեւեկելի գոտիների ավելացման հետ կապված մի խնդիր ունենք, եւ պարբերաբար զգուշացնում ենք քաղաքացիներին. եթե նկատեք տեղեր, որտեղ հին գծանշումը տեսանելի է, խնդրում ենք տեղեկացնել: Մենք հատուկ սարքի օգնությամբ քերում ենք ասֆալտի ծածկը 3 միլիմետրով, ապա սեւ ներկով ծածկում հին գծանշումները, սակայն հին ներկը դժվարությամբ է անցնում: 2018-ի գծանշման ժամանակ դրանք այլեւս չեն երեւա, քանի որ նախատեսում ենք տերմոպլաստ գծանշում կատարել, ինչը նշանակում է, որ 2-3 տարի այն կարիք չի ունենա թարմացվելու: 2017-ին Երեւանի կենտրոնի 6 փողոցում արդեն կիրառել ենք այս գծանշումը: [b]- Երթեւեկելի գոտիների ավելացումից բացի ուրիշ ի՞նչ քայլեր են կատարվում խցանումները վերացնելու համար: [/b] - 2017-ի նորարարություններից էր ճանապարհատրանսպորտային խախտումները ֆիքսող տեսախցիկների օգտագործումը որպես խցանումները վերացնելու միջոց: Խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների օգնությամբ ՃՈ աշխատակիցները կարողանում են հետեւել երթեւեկությանը, եւ խցանումների դեպքում լուսացույցների ռեժիմի փոփոխություն կատարել, որպեսզի կանաչ լույսի հոսքն ավելի մեծ լինի, եւ խաչմերուկները կարողանան դատարկվել: 2017-ի դեկտեմբերին այս փոփոխությունը կատարվեց մի քանի խաչմերուկում (Ազատություն-Մամիկոնյանց, Ազատություն-Նիկողայոս Ադոնց, Ազատություն-Թբիլիսյան, Ազատություն-Բաբայան), 2018-ին նախատեսում ենք այն կիրառել եւս 20-25 խաչմերուկում: 2017-ին Երեւանի 16 խաչմերուկում մշտապես բացվեց լուսացույցի աջ սեկցիան: Ճանապարհային երթեւեկության կազմակերպման բաժինը ձմռան ամիսներին ուսումնասիրություններ է կատարում, որ գարնան աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ հնարավոր բոլոր խաչմերուկներում ապահովվի աջ սեկցիայի անընդհատ հոսքը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.mediamax.am/am/news/interviews/27113/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր