211652_close_icon
views-count1871 դիտում article-date 13:30 12-02-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկնել է Ավստրիա

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վիեննա: Փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր: Նախատեսված են նաև հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ: ՀՀ գյուղատնտեսության նախարարը կայցելի նաև անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ և ագրովերամշակման ձեռնարկություններ: Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին:

Նմանատիպ նյութեր