3745 դիտում
09:58 13-02-2018
Թուրքիան կվերականգնի կամ վերջնականապես կխզի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Չավուշօղլու. «Ամերիկայի ձայն»
Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Թուրք-ամերիկյան հարաբերությունները վերապրում են դժվար օրեր:
Անկարան կամ կվերականգնի իր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ կամ վերջնականապես կխզի դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա այցելությունից առաջ:
Արտգործնախարարն ընդգծել է, որ թուրքական կողմն ակնկալում է հստակ քայլեր Միացյալ Նահանգների կողմից, որոնք կվերականգնեն փոխվստահությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև:
«Բնական է, որ կորել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ: Այն պետք է վերականգնվի: Մենք չենք ցանկանում այլևս լսել խոստումներ և երաշխիքներ: Ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: Մենք կքննարկենք դա Թիլերսոնի այցի ընթացքում, քանի որ մեր հարաբերությունները չափազանց վճռական կետի են հասել: Մենք կամ կվերականգնենք դրանք, կամ կխզենք վերջնականապես: Չկա այլ տարբերակ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրինի շրջանում քրդական զորամիավորումների դեմ թուրքական կողմի ձեռնարկած ռազմական գործողությունները սրել են թուրք-ամերիկյան հարաբերությունները:
«Մենք այլևս չենք ուզում խոստումներ, ցանկանում ենք հստակ քայլեր տեսնել: ԱՄՆ-ի հետ համապատասխան հարցեր քննարկելու համար՝ անհրաժեշտ է վերականգնել փոխվստահությունը: Խնդիրն այն է, որ Թուրքիան երբեք չի դիմել ու չի դիմի որևէ գործողության ընդդեմ դաշնակիցների ու բարեկամների: Սակայն մեր դաշնակիցը՝ ԱՄՆ-ը, թույլ է տվել մեծ սխալներ ու բացթողումներ»,- ասում է արտգործնախարար Չավուշօղլուն:
Նախագահ Էրդողանը Աֆրինի գործողությունների սկզբից պնդում է, որ թուրքական բանակը ռազմական գործողությունները կտեղափոխի նաև դեպի Մանբիջ քաղաքը, ուր տեղակայված են ամերիկյան զորքեր:
Մանբիջի նկատմամբ վերահսկողության հարցը էլ ավելի է սրել հարաբերությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև: Բացի այդ, վերջին շրջանում Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները զգալիորեն լարվել էին նախ այն բանից հետո, երբ կողմերը սահմանափակել էին վիզաների տրամադրումը միմյանց քաղաքացիներին, իսկ այնուհետև ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրաելի մայրաքաղաք ճանաչելուց հետո:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4250580.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
2866 դիտում
12:03 29-01-2016
ԱՄՆ նախագահի թեկնածուն ընտրվելու դեպքում կխզի Իրանի հետ կնքված միջուկային գործարքը
3711 դիտում
13:40 19-11-2017
Պաղեստինը նախազգուշացրել է, որ կխզի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը