2837 դիտում
20:08 13-02-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզերի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը:
Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում` ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես և` դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:
Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 16.02.2018թ., ժամը 10:00-ին, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել հիշյալ մարզի բնակիչների ընդունելություն:
Ընդունելության համար Վայոց ձորի մարզի բնակիչները 16.02.2018թ. ժամը 10:00-ից սկսած կարող են ներկայանալ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի 1 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության վարչական շենք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4661 դիտում
20:40 19-02-2018
Ընդունելություն Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4368 դիտում
21:05 06-12-2017
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5145 դիտում
10:58 28-03-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
787 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան