211652_close_icon
views-count8924 դիտում article-date 13:13 14-02-2018

Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Լևոն Տեր-Պետրոսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Ն. Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետեւյալ նամակը․ ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին. Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան. Ս/թ փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին եւ անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաեւ, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ։ Կանխավ շնորհակալություն»: Նշենք, որ «Ելք» խմբակցության ներկայացուցչից բացի, զեկույցով հանդես կգա նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատների ներկայացուցիչը, Մարտի 1-ի դեպքերն ուսունասիրող Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Կազմակերպիչները հրավիրել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցչին, քաղաքական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Լսումներին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են գրանցվել [email protected] էլեկտրոնային հասցեով»։

Նմանատիպ նյութեր