211652_close_icon
views-count41318 դիտում article-date 09:17 04-09-2018

Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում նպատակադրվել է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: Ի վերջո, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի` կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանին, ով նշեց. «Անհասկանալի շրջանակներից շրջանառության մեջ դրված լուրերը չեմ մեկնաբանում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր