4558 դիտում
17:28 14-02-2018
Օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ Արցախում մասնակցել է ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ:
Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:
Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի,
Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի:
Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր:
Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին:
«[b]Արցախակերտում» հասարակական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2421 դիտում
22:36 22-09-2016
Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլի 239-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին
5420 դիտում
23:30 22-02-2018
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Մինսկում
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում