211652_close_icon
views-count4239 դիտում article-date 21:26 14-02-2018

Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը. «Առաջին ծիծեռնակը»՝ Գառնուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գառնիի ձորից ստացված տեղեկատվությունը խիստ արդիական էր, ուրախալի ու ոգեւորիչ միաժամանակ: Դրա համար էլ որոշվեց այն անմիջապես ընթերցողներին ներկայացնել: Խոսքը ապօրինությունների դեմ պայքարի մասին է, որը կրկնակի կարեւորություն է ձեռք բերում ընթացիկ սակավաջուր տարում: Այդ հիմա է, որ ջրի անբավարարություն չի նկատվում: Բաց գալու են շոգերը, եւ եթե ոռոգման ջուրը որոշ բնակավայրերում չբավականացնի, ապա խմելու ջրի օգտագործման մշակույթի հետ խնդիրներ ունեցողները կարող են գնալ հարցի հեշտ լուծման ճանապարհով. սեփական բոստանը ջրել անգամ իր հարազատ-մերձավորին ջրի կարող թողնելու գնով: Ուրեմն՝ պետք է պարզապես շարունակել վերացնել ապօրինի ջրագծելը, ընդ որում ավելի ակտիվ կերպով, քան նախորդ տարում: Ահա եւ «առաջին ծիծեռնակը»: Վեոլիա Ջրի «Արևելք» տարածաշրջանի տնօրինության և Տեխնիկական տնօրինության մասնագետների կողմից Գառնիի ջրաղբյուրի քլորակայանից մինչև «Դավաբոյնի» կոչվող հատվածում հայտնաբերվել են ոչ միայն բազում վթարներ, այլեւ ապօրինի միացումներ, որոնք «Արտաշատ» տեղամասի ուժերով վերացվել կամ խցափակվել են։ Ընդհանուր առմամբ խոսքը 20-32մմ տրամագծով թվով 21 ապօրինի ջրագծերի միացման մասին է, որից 6-ը` «Գառնի-Արտաշատ» մայրուղային ջրատարի վրա, իսկ 15-ը` «Գառնի-Երևան» ջրատարի: Ավելին, նշված վթարների հիմնական մասը էլ հենց այդ ապօրինի միացումներով էր պայմանավորված։ Հերթը՝ մյուս տարածքներին է, արդյունքների մասին կտեղեկացվի պարբերաբար: Իսկ Գառնիում տարված աշխատանքների մասին՝ կից լուսանկարներում: [b]Վեոլիա ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր